|
30.04.12
Ս. Ջալալյանի արձանի բացումը
|
|
2012 թվականի ապրիլի 30-ին Քասախ համայնքում տեղի ունեցավ Ս. Ջալալյանի արձանի բացումը: Միջոցառմանը ներկա էին Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, Կոտայքի մարզպետ Կ. Շահգալդյանը,Քասախ համայնքի ղեկավար Արա Մկրտչյանը և Քասախ գյուղի բնակչությունը:
|
|
|
30.04.12
Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Ազատի Սարգսյանի այցը Քասախ համայնք:
|
|
Այսօր Հանրապետության նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյան այցելեց Քասախ համայնք: Միաժամանակ տեղի ունեցավ Մշակույթի տան և Սեդրակ Ջալալյանի արձանի բացման արարողությունը:
|
|
|
30.04.12
Քասախ համայնքի ղեկավար` Արա Մկրտչյանը ծաղկեպսակ է դնում Ս.Ջալալյանի արձանին:
|
|
Քասախ համայնքի ղեկավար` Արա Մկրտչյանն իր հարգանքի տուրքն էր մատուցում Ս. Ջալալյանի արձանին: Միջոցառմանը մասնակցում էին նաև Քասախ համայնքի ողջ բնակչությունը
|
|
|
08.03.12
Քասախ համայնքում մարտի 8-ի կապակցությամբ կազմակերպվել էր մեծ միջոցառում
|
|
Քասախ համայնքի ղեկավար Արա Մկրտչյանի նախաձեռնությամբ համայնքի կանանց համար կազմակերպվել էր մեծ միջոցառում: Միջոցառմանը մասնակցում էին համայնքի այն կանայք որոնք սովետական տարիներին աշխատել են համայնքի դաշտերում, ինչպես նաև արցախյան պատերազմի զոհավծների կանայք, համայնքի մանկավարժական կոլեկտիվները:
|
|
|
08.03.12
Քասախ համայնքը տոնում է այսօր մարտի 8-ը` կանանց միջազգային օրը
|
|
Սիրով և ջերմությամբ շնորհավորում եմ Կանանց միջազգային օրվա` մարտի 8-ի կապակցությամբ: Ցանկանում եմ Ձեզ արևշատություն: Ձեր իմաստուն և անդավաճան կերպարը առանձնակի ջերմություն և ամրություն թող հաղորդի Ձեր ընտանիքին և ՄԵՐ ՀԱՄԱՅՆՔԻՆ: Ահա այս խոսքերով Քասախ համայնքի ղեկավարը շնորհավորեց Քասախ համայնքի կանաց:
|
|
|
21.02.12
ՔԱՍԱԽ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԸ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ
|
|
Քասախ համայնքի ղեկավար` Արա Մկրտչյանը, հայոց բանակի 20-ամյակի կապակցությամբ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կողմից պարգևատրվել է «ՀՀ զինված ուժեր 20 տարի » հոբելյանական մեդալով:
|
|
|
01.02.12
Քասախի գյուղապետարանը հայտարարում է բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքների աճուրդ-վաճառք` դասական կարգով
|
|
Քասախի գյուղապետարանը հայտարարում է բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման` տնամերձ հողամասերի աճուրդ վաճառք` դասական կարգով: Նշված հողակտորներն ապահոված են էլեկտրաէներգիայով, գազով, խմելու և ոռոգման ջրով, կոյուղով, տարածքը սպասարկող ճանապարհերը ասֆալտապատ են: Նշված վայրում կառուցվում է միջնակարգ դպրոց: Աճուրդը կայանալու 2012թ. մարտի 5-ին ժամը 1100-ին: Հայտերն ընդունվում են մինչև 2012թվ մարտի 1-ը ժամը 1800 Քասախի գյուղապետարանի շենքում: Մանրամասների համար դիմել Քասախի գյուղապետարան կամ զանգահարել (093) 44-03-24, (0224) 6-33-95 հեռախոսահամարներով: Մանրամասներին կարող եք ծանոթանալ կայքի «Հայտարարություններ» բաժնում:
|
|
|
14.01.12
Քասախ գյուղական համայնքը Ապարանում նշում էր նոր և հին ամանորը
|
|
Քասախ համայնքը Կոտայքի մարզի հետ համատեղ 2012 թվականի հունվարի 14-ինԱպարանում նշում էր նոր և հին ամանորները:Միջոցառմանը մասնակցումէին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, Կոտայքի մարզպետ Կավալենկո Շահգալդյանը Նաիրիի տարածաշրջանի գյուղապետեր:
|
|
| 1 2 |