|
14.01.12
Քասախ գյուղական համայնքը Ապարանում նշում էր նոր և հին ամանորը
|
|
Քասախ համայնքը Կոտայքի մարզի հետ համատեղ 2012 թվականի հունվարի 14-ինԱպարանում նշում էր նոր և հին ամանորները:Միջոցառմանը մասնակցումէին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, Կոտայքի մարզպետ Կավալենկո Շահգալդյանը Նաիրիի տարածաշրջանի գյուղապետեր:
|
|
|
22.12.11
Քասախ գյուղական համայնքում ամանորյա տրամադրություն է
|
|
Քասախ համայնքում կատարում են ամանորյա տոնածառի զարդարման աշխատանքներ: Համայնքի ղեկավարի կողմից իրականացվում են մի շարք միջոցառումներ` Քասախ համայնքի թիվ 1 և թիվ 2 դպրոցների 1-ին, 2-րդ , 3-րդ դասարանի երեխաներին համայնքի ղեկավարը նվիրում է նոր տարվա նվերներ և տիկնիկային թատրոնի տոմսեր:
|
|
|
19.12.11
Քասախի գյուղապետարանը հայտարարում է բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքների աճուրդ-վաճառք` դասական կարգով
|
|
Քասախի գյուղապետարանը հայտարարում է բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման` տնամերձ հողամասերի աճուրդ վաճառք` դասական կարգով: Նշված հողակտորներն ապահոված են էլեկտրաէներգիայով, գազով, խմելու և ոռոգման ջրով, կոյուղով, տարածքը սպասարկող ճանապարհերը ասֆալտապատ են: Նշված վայրում կառուցվում է միջնակարգ դպրոց: Աճուրդը կայանալու 2012թ. հունվարի 23-ին ժամը 1100-ին: Հայտերն ընդունվում են մինչև 2012թվ հունվարի 19-ը ժամը 1800 Քասախի գյուղապետարանի շենքում: Մանրամասների համար դիմել Քասախի գյուղապետարան կամ զանգահարել (093) 44-03-24, (0224) 6-33-95 հեռախոսահամարներով: Մանրամասներին կարող եք ծանոթանալ կայքի «Հայտարարություններ» բաժնում:
|
|
|
07.11.11
Կոտայքի մրազպետ`Կավալենկո Շահգալդյանի կողմից Քասախ համայնքի ղեկավարի պարգեվատրման մասին
|
|
2011 թվականի նոյեմբերի 5-ին Արամ Խաչատրյան օպերայի ազգային դահլիճում տեղի ունեցավ Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգի ներդրման 15-ամյակին նվիրված տոնական համերգ միջոցառում: Միջոցառման ժամանակ Կոտայքի մարզպետ Կավալենկո Շահգալդյանը համայնքի ղեկավարներին, աշխատակազմի քարտուղարներին, ավագանու անդամներին և համայնքների աշխատակազմերի աշխատողներին հանձնեց պատվոգրեր, շնորհակալագրեր: Քասախ գյուղական համայնքի ղեկավար Արա Մկրտչյանը արժանացավ Կոտայքի մարզպետի կողմից պատվոգրի, իսկ Քասախ գյուղական համայնքի ղեկավարի աշխատակազմի գլխավոր մասնագետ Աշխեն Հովհաննիսյանը` մարզպետի շնորհակալագրի:
|
|
|
03.11.11
Քասախ համայնքում 2011 թվականի նոյեմբերի 3-ին կատարվեց եևս 22 բնակարանների բացման միջոցառում
|
|
Այսօր Կոտայքի մարզի Քասախ գյուղում քսաներկու ընտանիք բնակարանամուտ է տոնել: Բնակարաններ հանձնվել են Ադրբեջանից փախստականների ընտանիքներին: Բարեգործական միջացառումն իրականացվել է Քասախի համայնքի, որը տրամադրել է տարածք, ԱՄՆ պետքարտուղարության ֆինանսավորմամբ և «Փրկենք երեխաներին» միջազգային կազմակերպության ջանքերով:
|
|
| 1 |