|
21.02.12
ՔԱՍԱԽ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԸ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ
|
|
Քասախ համայնքի ղեկավար` Արա Մկրտչյանը, հայոց բանակի 20-ամյակի կապակցությամբ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կողմից պարգևատրվել է «ՀՀ զինված ուժեր 20 տարի » հոբելյանական մեդալով:
|
|
|
01.02.12
Քասախի գյուղապետարանը հայտարարում է բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքների աճուրդ-վաճառք` դասական կարգով
|
|
Քասախի գյուղապետարանը հայտարարում է բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման` տնամերձ հողամասերի աճուրդ վաճառք` դասական կարգով: Նշված հողակտորներն ապահոված են էլեկտրաէներգիայով, գազով, խմելու և ոռոգման ջրով, կոյուղով, տարածքը սպասարկող ճանապարհերը ասֆալտապատ են: Նշված վայրում կառուցվում է միջնակարգ դպրոց: Աճուրդը կայանալու 2012թ. մարտի 5-ին ժամը 1100-ին: Հայտերն ընդունվում են մինչև 2012թվ մարտի 1-ը ժամը 1800 Քասախի գյուղապետարանի շենքում: Մանրամասների համար դիմել Քասախի գյուղապետարան կամ զանգահարել (093) 44-03-24, (0224) 6-33-95 հեռախոսահամարներով: Մանրամասներին կարող եք ծանոթանալ կայքի «Հայտարարություններ» բաժնում:
|
|
|
14.01.12
Քասախ գյուղական համայնքը Ապարանում նշում էր նոր և հին ամանորը
|
|
Քասախ համայնքը Կոտայքի մարզի հետ համատեղ 2012 թվականի հունվարի 14-ինԱպարանում նշում էր նոր և հին ամանորները:Միջոցառմանը մասնակցումէին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, Կոտայքի մարզպետ Կավալենկո Շահգալդյանը Նաիրիի տարածաշրջանի գյուղապետեր:
|
|
|
22.12.11
Քասախ գյուղական համայնքում ամանորյա տրամադրություն է
|
|
Քասախ համայնքում կատարում են ամանորյա տոնածառի զարդարման աշխատանքներ: Համայնքի ղեկավարի կողմից իրականացվում են մի շարք միջոցառումներ` Քասախ համայնքի թիվ 1 և թիվ 2 դպրոցների 1-ին, 2-րդ , 3-րդ դասարանի երեխաներին համայնքի ղեկավարը նվիրում է նոր տարվա նվերներ և տիկնիկային թատրոնի տոմսեր:
|
|
|
19.12.11
Քասախի գյուղապետարանը հայտարարում է բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքների աճուրդ-վաճառք` դասական կարգով
|
|
Քասախի գյուղապետարանը հայտարարում է բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման` տնամերձ հողամասերի աճուրդ վաճառք` դասական կարգով: Նշված հողակտորներն ապահոված են էլեկտրաէներգիայով, գազով, խմելու և ոռոգման ջրով, կոյուղով, տարածքը սպասարկող ճանապարհերը ասֆալտապատ են: Նշված վայրում կառուցվում է միջնակարգ դպրոց: Աճուրդը կայանալու 2012թ. հունվարի 23-ին ժամը 1100-ին: Հայտերն ընդունվում են մինչև 2012թվ հունվարի 19-ը ժամը 1800 Քասախի գյուղապետարանի շենքում: Մանրամասների համար դիմել Քասախի գյուղապետարան կամ զանգահարել (093) 44-03-24, (0224) 6-33-95 հեռախոսահամարներով: Մանրամասներին կարող եք ծանոթանալ կայքի «Հայտարարություններ» բաժնում:
|
|
| 1 |